Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղարի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից Մատաղիսի գործով խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքը, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև չի տեղավորվում մասնագիտական էթիկայի շրջանակներում,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը և և մի շարք հարցադրումների պարզաբանումներ տվեց:
Դատարանի մամուլի քարտուղարը նշում է, որ այդ գործով դատապարտյալների և նրանց պաշտպանների վճռաբեկ բողոքները դատարանի քրեական պալատը վարույթ ընդունել է դեռևս 2006 թվականի հոկտեմբերին, իսկ տուժողի իրավահաջորդ Մովսես Մկրտումյանի լիազորված անձ Կարապետ Աղաջանյանի վճռաբեկ բողոքը` 2006 թվականի դեկտեմբերի 19-ին:
Այս մասին ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացվել է պատշաճ ձևով ձևակերպված ծանուցագրերով, ավելացնում է Ալինա Ենգոյանը. «Սույն գործով դատաքննությունը նշանակվել է 2006 թվականի դեկտեմբերի 20-ին, ապա նիստը հետաձգվել դեկտեմբերի 22-ին` ժամը 10:00-ին:
Ծանուցումն իրոք, ինչպես նշել է դատախազության մամուլի քարտուղարը, եղել է բանավոր:
«Այս մասին օրենքով սահմանված կարգով դատախազությունը ծանուցվել է, որի վերաբերյալ գործի նյութերում առկա են պատշաճ փաստաթղթղեր: Ավելացնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ դատարանում գործի քննության տեղի և ժամանակի մասին ծանուցվում է բողոք բերող անձը, իսկ առանձին բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վճռաբեկ դատարանի նիստին կարող են կանչվել նաև դատավարության մասնակիցները, որոնք ծանուցվում են նիստի ժամանակի և տեղի մասին, նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար»:
Վճռաբեկ դատարանից նաև հիշեցնում են, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն` դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, և որպես այդպիսին սահմանված կարգով տեղեկացված է եղել հիշյալ գործով դատական նիստի տեղի և ժամանակի մասին: Նման պարագայում, թե ինչ պատճառներով մեղադրող դատախազները չեն ներկայացել դատական նիստին, Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը, համարում է դատախազության ներքին կառուցվածքային խնդիր:

Placeholder