Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
11:52 19/01/2007
ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱԾՎԵԼ ՎՐԱՑԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ
Սամցխե-Ջավախքի Վալե քաղաքի (Ախալցխայի շրջան) թիվ 3 հայկական դպրոցի ապագան կախված է դպրոցների տնօրենների թեկնածուների թեստավորումից: Ինչպես Panorama.am-ին հողորդեց «Ա-ԻՆՖՈ» գործակալությունը, դպրոցի տնօրենի թեկնածության համար առաջադրվել են երկու թեկնածուներ, տնօրենի պաշտոնակատար Հռիփսիմե Հարությունյանը եւ ուսմասվար Մայա Չիթաձեն:
Հիշեցնենք, որ թեստավորումը նախատեսված է անցկացնել հունվարի 28-ին` Թբիլիսիում: Տարածաշրջանի, ինչպես նաեւ ամբողջ Վրաստանի հայկական դպրոցների տնօրենները ընդհանուր գիտելիքների, կազմակերպչական ընդունակությունների վերաբերյալ քննությունից բացի պետք է նաեւ հատուկ թեստավորում անցնեն վրացերենի կիրառության վերաբերյալ:
Մտավախություն կա, որ վրացերենի վատ իմացության պատճառով թեստավորումը կհաղթահարեն ավելի քիչ հայ թեկնածուներ, քան հայկական դպրոցների թիվն է: Իսկ Վալեի հայկական դպրոցին վրացի տնօրեն ունենալու դեպքում սպառնում է նախկին ռուսական դպրոցի ճակատագիրը` վերածվել վրացական դպրոցի մասնաճյուղի:

Placeholder