Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հրանտ Դինքի քաղաքական սպանությունը կունենա քաղաքական երկրաշարժի էֆեկտ Թուրքիայի համար: Հետևանքները կլինեն Թուրքիայի ներքին և թերևս արտաքին քաղաքականության վրա: Այս սպանությունը կդառնա մի յուրօրինակ ջրբաժան Թուրքիայի հասարակության համար Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում»,-այսօրվա ասուլիսում հայտարարեց Ցեղասպանոթյան ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Այսօր «Հայելի» ակումբ հրավիրված բոլոր մտավորականները փաստեցին, որ երեկ ժամը 5-ին Ստամբուլում կատարված սպանությունը Թուրքիայի` տասնամյակների վարած քաղաքականության հետևանքն էր: «Դինքի սպանությունը, այո, ոչ թե երկու մոլեռանդ երիտասարդների փորձն էր, այլ հետևանք էր Թուրքիայի ստեղծումից ի վեր վարած քաղաքականության»,-նշեց գրականության ազգային ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը, ավելացնելով, որ Հրանտ Դինքի սպանությունը շղթայի մի օղակն է, իսկ առաջին օղակներից մեկը` Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանությունն էր: Պատմության ազգային ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքումյանը համոզված է, որ սա պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչական գործողությունն էր, սակայն մեր իշխանությունների արած հայտարարությունները, դատապարտումներն այդ մասին, բնականաբար, լռում են:
Այս առումով Հ. Դեմոյանը խորհուրդ տվեց, որ այս սպանությունը չպետք է ծառայեցնել քաղաքական հարցեր լուծելու համար, բացի այդ պետք է հայտարարություններ անելիս շատ զգուշավոր լինել, որպեսզի թուրքական ջրաղացին ջուր չլցնենք: «Իսկ որ կլինի քաղաքական շոու, դրանում չպետք է կասկածել: Թուրքիան կփորձի այդ սպանությունը օգտագործել իր շահերի համար` արտաքին լսարանի առջև հանդես գալու որպես դեմոկրատացող և խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունների դեմ պատժիչ գործողություններ իրականացնող երկիր»,-ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: Ասածի վառ ապացույցը, թերևս, երեկ Թուրքիայի վարչապետի` Հրանտ Դինքի սպանության դատապարտումն էր և հրապարակավ հավաստիացումը, թե ամեն ինչ կարվի մեղավորներին գտնելու և պատժելու համար:
Հարցին, թե ումն էր ձեռնտու հենց այս ժամանակաշրջանում թուրքահայ հրապարակախոսի սպանությունը, Հ. Դեմոյանը և Ա. Ավագյանը պատասխանեցին, որ դա պետք է կապել Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակի հետ, ու չպետք է մոռանալ, որ առաջիկայում Թուրքիայում ընտրություններ են լինելու:

Placeholder