Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
– ՀՀ պաշտպանության նախարարը անդրադառնալով «Մատաղիսի» գործին՝ ասել է, որ անձամբ հետամուտ կլինի, որ պատժվեն այն դատավորները, ովքեր անաչառ չեն եղել։ Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ։
– Մեր օրենսդրությունը նախատեսում է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ օրենքով և «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայության պարագայում։ Օրենքի կոպիտ խախտումը կարգապահական վարույթ հարուցելու հիմքերից է, և եթե առկա է նման խախտում, ապա կարող է բարձրացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Սակայն այս հարցն ունի իր նրբությունները, քանի որ ոչ բոլոր դատական սխալների պարագայում է, որ կարող է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել։ Անհրաժեշտ է զգույշ լինել, որպեսզի դրանով իսկ չվնասվի դատավորի անկախությունը։
– Ինչպես գիտենք, Եվրոպական դատարանը վերջերս որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի, ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
– Մեկնաբանություն չունեմ։ Եվոպական դատարանի որոշումն ուժի մեջ է մտել և պարտադիր ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
– ՀՀ արդարադատության ապագա նախարարի մասին խոսելիս ավելի հաճախ նշվում է Ձեր թեկնածությունը։
– Նման խոսակցություններն անլուրջ են, դրանք զուտ ենթադրություններ են և գալիս են ինֆորմացիայի պակասից։ Իմ կյանքի այս ժամանակահատվածում որոշում ունեմ չզբաղվել քաղաքական գործունեությամբ, իսկ ինչ կլինի հետո՝ չեմ կարող ասել։ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ցանկություն երբեք չեմ ունեցել։
- Դատախազությունն անընդհատ նշում է, որ «Մատաղիսի» գործով ինքը դեռևս չի ստացել ՀՀ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։
– Նշված գործը բավականին բարդ է և ծավալուն: Իհարկե, կան դատական ակտեր, որոնք կարող են կազմվել մեկ կամ երկու օրում, սակայն «Մատաղիսի» գործը բազմադրվագ է, իսկ քրեական պալատի որոշումը բաղկացած է ոչ միայն եզրափակիչ մասից, այլև ներածական և պատճառաբանական մասերից։ Եվ, ի վերջո, ՀՀ քրեական դատավարության օրենսգքրով նախատեսված է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու ողջամիտ ժամկետ, որը սույն գործի համար դեռ չի ավարտվել։
– Հայաստանում դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց մասնագիտական որակավորման ստուգումն առաջին անգամ անց է կացնում ՀՀ դատական դպրոցը։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։
– Ոչ միայն առաջին, այլ նաև վերջին, քանի որ Դատական օրենսգիրքն արդեն իսկ առաջին ընթերցմամբ անցել է Ազգային ժողովում, իսկ նշված օրենսգրքով նախատեսված է միանգամայն այլ ընթացակարգ:

Placeholder