Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ընտրություններ, թ՞ե հարկային ծախսեր». այս երկու տարբերակից որի համար է շտապ գումարներ անհրաժեշտ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին` մտորում, բայց դեռ դժվարանում են գուշակել Եվրոպական տարծաշրջանային ակադեմիայի դասախոսները:
Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում Արթուր Բաղդասարյանն օրեր առաջ ժողով է գումարել և դասախոսներին հայտնել, որ մինչև ընթացիկ տարվա ամառ աշխատավարձ չակնկալեն: Իսկ այն դասախոսներին, որոնք համաձայն չեն այս պայմաններին ՕԵԿ առաջնորդը հորդորել է նույն պահին էլ հեռանալ ակադեմիայից:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը երկու տարբերակ է քննարկում` կամ Արթուր Բաղդասարյանին, այսպես ասած, «նեղում են» հարկային մարմինները կամ գումարներն անհրաժեշտ են առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու համար:
Այն, որ նման ժողով կայացել է, մեզ հետ ունեցած զրույցում հավաստեց նաև Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի վարչական տնօրեն Ալբերտ Քեշիշյան: Միայն թե, ըստ նրա, աշխատավարձերի մասին խոսք չի եղել:
Ալբերտ Քեշիշյանը վստահեցնում է, որ ժողովում քննարկվել է հոգաբարձուների խորհրդին վերաբերող հարցեր, մասնավորապես, որ խորհրդի նիստն ու որոշումներն ուշանում են:
²ñÙÇÝ» ØÇݳëÛ³Ý

Placeholder