Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նախորդ տարվա նոյեմբերին «Հայաստան ծառատունկ ծրագիր» բարեգործական հիմնադրամի և «Սինոփսիս» ընկերության համատեղ ջանքերով ծառատունկ իրականացվեց «Հաղթանակ» զբոսայգում, որի ժամանակ տնկվեց 400 ծառ: Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի համակարգող Բելլա Ավետիսյանի տեղեկացմամբ, հիմնադրամը ծառատունկ է իրականացնում պետական ոչ առևտրային կազմակերպությունների առաջարկով ու նրանց հետ համատեղ: «Սինոփսիսը» պետական ոչ առևտրային կազմակերպություն չէ, բայց այս դեպքն այլ է:
Մեր ունեցած տեղեկություններով, ծառատունկ իրականացնելու համար «Սինոփսիսը» վճարել է հիմնադրամին: Բ. Ավետիսյանի խոսքով, ընկերությունը ոչ թե վճարել է տնկիների ու մատուցած ծառայությունների համար, այլ հանդես է եկել որպես տեղական դոնոր: Հիմնադրամի ներկայացուցիչները հավաստեցին, որ նման դեպքեր հազվադեպ են լինում:
Բայց «Սինոփսիսի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Մարկոսյանի խոսքով, իրենք յուրաքանչյուր ծառի համար (ընդհանուր առմամբ 400 տնկի) վճարել են մոտավորապես 15 դոլար, հիմնադրամի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ծառերի հետագա խնամքի համար: Փոխտնօրենի հետ խորհրդակցելուց հետո Գ. Մարկոսյանը հրաժարվեց հրապարակել գումարի ընդհանուր չափը` վկայակոչելով ընկերության քաղաքականությունը:
Տարօրինակ զուգադիպությամբ այդ հիմնադրամում ևս հրաժարվեցին հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվությունը` նշելով, թե այն իբր առևտրային գաղտնիք է: Նկատենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ոչ առևտրային կազմակերպությունները պարտավոր են հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները: Ինչևէ, հիմնադրամի փոխտնօրեն Մհեր Սադոյանի հավաստմամբ, իրենք ֆինանսական հաշվետվությունը ներկայացնում են միայն Բոստոնում գտնվող մայր գրասենյակին:
Ի դեպ, հիմնադրամը գործում է արտասահմանում ապրող մեր հայրենակից դոնորների տրամադրած գումարների շնորհիվ: Օրինակ, 2004-2005թթ. տվյալների համաձայն, Գաֆեսճյան, Հովնանյան ընտանիքները, Չարլզ Գ. Թալանյան ընտանեկան հիմնադրամը, Միքայել Օհանյանը առանձին-առանձին 100 հազար դոլարից ավելի գումար են տրամադրել հիմնադրամին: Դոնորների թիվն այսքանով չի սահմնափակվում, այն անցնում է մի քանի հարյուրից:

Placeholder