ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ԳՆԱՑԵԼ ԵՆ, ՏԵՍԵԼ ՈՒ ՏՈՒԳԱՆԵԼ
Կրթություն, գիտություն
12:56 31/01/2007

ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ԳՆԱՑԵԼ ԵՆ, ՏԵՍԵԼ ՈՒ ՏՈՒԳԱՆԵԼ

Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանի աշխատակիցները դիմել են աշխատանքի պետական տեսչություն. խախտվել է գրադարանի աշխատակիցների իրավունքները, եւ նրանց աշխատանքային պայմանները անբարենպաստ են եղել:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում աշխատանքի պետական տեսչության աշխատանքային պայմանների վերահսկողության բաժնի պետ Գեւորգ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հաստատեց, որ իրենք ուսումնասիրել են գրադարանը եւ դիտողություն արել ղեկավարությանը: Նրա վստահեցմամբ, այժմ ԳԱԱ գրադարանում համեմատաբար տաք պայմաններում են աշխատում:

Գործունեության երկու տարիների ընթացքում այս կառույցը շատ գործ է արել: Համենայն դեպս այդ են ցույց տալիս այսօրվա ասուլիսում տեսչության պետ Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ներկայացրած թվերը: «2005-2006թթ. Ընթացքում իրականացվել է 4816 ծրագրային եւ 299 ըստ անհրաժեշըտության ստուգում, որոնց արդյունքում վարչական տուգանքի տեսքով պետբյուջե է գանձվել 304 մլն 181.341 դրամ»,- հաշվետվությունը ներկայացրեց Հարությունյանը:

Աշխատանքի պետական տեսչության տեսուչները վերահսկում են, որ գործատուները չպահեն չձեւակերպված աշխատողներ, պահպանեն աշխատանքային օրենսգրքի պահանջները եւ հարգեն աշխատողի իրավունքները:

Գործատուները պետք է նաեւ ապահովեն նորմալ աշխատանքային պայմաններ: Սակայն Հ. Հարությունյանն ասում է, որ իրենք դեռ չունեն մշակված նորմատիվներ, որոնց համաձայն տեսուչները կարող են տուգանել ասենք գործարանում աղմուկի չարաշահման կամ փոշու առկայության դեպքերում:
Placeholder
ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ԳՆԱՑԵԼ ԵՆ, ՏԵՍԵԼ ՈՒ ՏՈՒԳԱՆԵԼ