Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրավունք
19:43 05/02/2007
«ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՄԵՆ- ԻՆՉ ԱՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԵԹԵ ՊԵՏՔ Է `ԱՆՄԵՂԻՆ ԷԼ ԴԱՏԱՊԱՐՏԵՆ»
«Դատարանները 2006թվականին ակնհայտ մեղմ պատիժներ են նշանակել»,- օրերս գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ ասել էր Գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Նա նաև ավելացրել էր, որ այդ հանգամանքի հետ իրենք չեն հաշտվելու:
«Ինչու են դատախազությունում դատարանների նշանակած պատժաչափերից դժգոհում»,- հարցնում է ՀՀ փաստաբանական պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը և ավելացնում. «Այո, երբեմն դատավորները մեղմ պատիժներ նշանակում են, բայց անհասկանալի է, թե ինչու երբևէ չեն խոսում ավելի հաճախ նշանակվող խիստ պատիժներից: Ըստ նրա, Հայաստանում կա մի փաստ, երբ մեղմ պատիժ է նշանակվում և պատիժը խստացնելու համար բողոք չի գնում վերադաս դատարան, դա նշանակում է, որ մեղադրողը համաձայն է պատժաչափի հետ, եթե նույնիսկ վճիռն արդարացի չէ: Ռուբեն Սահակյանն ասում է, որ այստեղ առաջացող հարցի պատասխանը հետևյալն է` կամ երկու կողմերը փոխադարձ պայմանավորվածության են եկել կամ կա անձնական և այլ շահագրգռվածություն կամ էլ առկա է կոռուպցիայի դրսևորում:
«Իսկ եթե պայմանավորվածություն չի լինում, ապա մեղադրող կողմը հաճախ է դժգոհում պատժի մեղմությունից»,- ասում է փաստաբանական պալատի ղեկավարը: Նրա տեսանկյունից, մեզ` այս երկրի քաղաքացիներիս, շատ հեշտ է պատկերացնելը.«Կոռուպցիան կա և դատարաններում և դատախազությունում, դրան երբեմն մասնակից են նաև փաստաբանները»: Ռուբեն Սահակյանի խորին համոզմամբ արդարադատություն իրականացնելուն այս հասարակությունում պատրաստ չէ ոչ մեկ, ոչ դատարանները, ոչ քննիչները, ոչ դատախազները և ոչ էլ փաստաբանները.«Յուրաքանչյուրը պատրաստ է անել ամեն-ինչ պատասխանատվությունից խուսափելու համար կամ եթե պետք է դատապարտել անմեղին: Եթե ուզում են որևէ մեկից բիզնես խլել, ապա պատրաստ են նրան դատապարտել, եթե ուզում են վատություն անել կարող են սուտ ցուցմունք ու սուտ վկայություն տալ:

Placeholder