«ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ» ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
Կրթություն, գիտություն
18:41 14/02/2007

«ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ» ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

«10 երեխայից մեկը այսօր լրիվ կամ մասամբ դուրս է մնում կրթական ծրագրերից»,- այսօր տեղի ունեցած քննարկման ընթացքում «Բարեփոխում» մշակութային, կրթական ՀԿ անցկացրած ուսումնասիրությւան արդյունքներին անդրադարձավ կազմակերպության նախագահ Կարինե Հակոբյանը:

Նրա խոսքով, դպրոցներն այսօր, ըստ էության անվճար են, սակայն դա թվացյալ է, քանի որ կա տրանսպորտի, դասագրքերի, հագուստի համար վճարելու խնդիր, ինչն էլ հասարակության որոշ շերտերին հեռացնում է հանրակրթությունից: Բարձրագույն կրթության ոլորտում ևս, ըստ Կ. Հակոբյանի, խնդիրներ կան, կապված մասնավորապես Բոլոնյան գործընթացի հետ:

«Հնարավորություն է տալիս մեր դիպլոմով շարունակել աշխատանքը, կրթությունը եվրոպական երկրներում, բայց արդյոք սա՞ է այսօր մեր պետական շահը»,- հարցրեց «Բարեփոխում» ՀԿ նախագահը: Նրա խոսքով, «առանց այդ էլ լավ ուսանողները, լավ շրջանավարտները գնում են», ուստի պետությունը գումար չպիտի ծախսի նրանց կրթելու համար, որպեսզի հետո էլ նպաստավոր պայմաններ ստեղծի երկրից դուրս գնալու համար:
Placeholder
«ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ» ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ