Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Համաշխարհային բանկի և մի շարք դոնորների կողմից Հայաստանին հատկացվել է 2 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ` թռչնագրիպին հակազդելու ծրագրի (ԹՀԾ) իրականացման նպատակով: Դրամաշնորհային այս ծրագիրն ուղղված է կենդանիների և մարդկանց առողջության պահպանման նպատակով ինտեգրված միջամտությունների օժանդակմանը: Այս մասին մեզ հայտնեցին ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:
Այս ֆինանսավորումը ձեռնարկվել է ութ դոնոր կազմակերպությունների, այդ թվում Եվրոպական հանձնաժողովի կողմից կատարված հատկացումների հաշվին: Այն նպատակ ունի օգնել ամենաաղքատ զարգացող երկրներին թռչնագրիպի սոցիալական ու տնտեսական ազդեցությունը նվազեցնելուն և մարդկանց շրջանում համաճարակների հնարավոր բռնկումների ռիսկը նվազագույնի հասցնելուն ուղղված ազգային միջոցառումների ինտեգրված պլանների մշակման ու իրականացման գործում:
Հիշեցնենք, որ մինչ այդ Թռչնագրիպի և մարդկանց վարակման դեմ պայքարի ու կանխարգելման գլոբալ ծրագրի (ԹՄՎՊԿԳԾ) շրջանակներում մեր երկրին Միջազգային զարգացման ընկերությունը տրամադրել էր 6.25 միլիոն ԱՄՆ դոլար վարկ, իսկ Ճապոնիան 0.8 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհին:
«Այսօր դրամաշնորհի հաստատումը Հայաստանին հնարավորություն է ընձեռնում ավելի լիարժեք դիմակայել թռչնագրիպի վարակի բռնկման, ինչպես նաև լավագույնս պատրաստ լինել այլ տարափոխիչ հիվանդությունների տարածմանը», - ասում է Ֆրաուկե Յունգբլութը, որը ղեկավարում է Բանկի` ԹՀԾ-ի վերահսկողությունն իրականացնող աշխատանքային խումբը:
Բանկը Հայաստանի կառավարությանը կօժանդակի կենդանիների և մարդկանց առողջության պահպանման ծառայությունների արդիականացումն ու պետական ֆինանսավորման միջոցների արդյունավետ օգտագործումն ապահովելու, թռչնագրիպի և մարդկանց վարակման դեմ պայքարի գործառնությունները կազմակերպելու, մարդկանց շրջանում համաճարակների հնարավոր բռնկումները և դրանց ավերիչ սոցիալական ու տնտեսական հետևանքներով հանդերձ կանխագելելու համար:
Հիշեցնենք, որ 1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին ՄԶԸ-ին մեր երկրի անդամակցելուց հետո 44 ծրագրերի շրջանակներում Հայաստանին տրամադրվել է շուրջ 952.25 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ֆինանսավորում:

Placeholder