ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆ
Մշակույթ
12:46 17/02/2007

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆ

Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այսօր Փարիզում կմասնակցի Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակներում անցկացվելիք թեմական պատգամավորական անդրանիկ ժողովին և կբերի իր հայրապետական օրհնությունը:

Ինչպես հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, փետրվարի 22-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Ֆրանսիայից հովվապետական այցով կմեկնի Հնդկաստան: Տասնօրյա այցի ընթացքում նա կլինի Դելի, Կալկաթա, Մադրաս եւ Բոմբեյ քաղաքներում, կայցելի Հայաստանի դեսպանատուն, հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ամենայն հայոց կաթողիկոսը այցելելու է նաեւ տարբեր հայկական սրբավայրեր, այդ թվում` Արեւելքի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը` Չինսուրայի Սուրբ Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցի:
Placeholder
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆ