Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Մշակութային դաշտում միասնություն չկա: Մասսայական հիպնոսն է իշխում: Եթե չես կարող երգել, լռիր, իսկ այսօր ով չի կարողանում լռել, երգում է»,-այսօր «Ուբաթ» ակումբում այս տեսակետը հայտնեց Դանիել Երաժիշտը: Նա «Շարական» համույթի ղեկավարն է եւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր: Նրա բնորոշմամբ մեր օրերում ամենուր լսվում է «Օտար թափոնների երաժշտությունը,այլ ոչ թե օտար պրոֆեսիոնալ ստեղծագործությունները»: Թե ինչու± ենք գերադասում անորակը, նրա խոսքով, «որովհետեւ այն էժան է»:
Պրոֆեսորն ավելացնում է, որ մեր հասարակությունը պատճենը նախընտրում է բնօրինակից. «Կեղծիքի մեջ շատ է կիրքը դրա համար այն գրավում է մարդկանց»: Արդյունքում ստացվում է, որ մեր ժողովուրդը ազգային երաժշտությունը չտեսած, տեսնում է աղաղվածը: «Մենք այլեւս չունենք Կոմիտաս. այն աղավաղված է:
Երաժշտարվեստն այլասերված է»,- նշում է երաժիշտը: Ստեղծված երեւույթի համար միակ փրկության հույսը, ըստ երաժշտի, պետությունն է. «Արվեստագետներին հենակետ տվողը պետությունն է»: Չնայած նա կողմնակից է, որ այդ նույն պետությունն ընդունի հիպնոսի դեմ պայքարի օրենք, «այն դեպքում, եթե այն ընդունելուց հետո թուղթ չեն փչացնի»: Դանիել երաժիշտը նկատում է, որ ձեւավորված այս մթնոլորտում «Հասարակությունը նման է լարից ընկած դաշնամուրի, որը միշտ ֆալշ է նվագում»:

Placeholder