117 ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ ՄԵԿՆԵՑԻՆ ԼԻՈՆ
Կրթություն, գիտություն
12:59 12/03/2007

117 ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ ՄԵԿՆԵՑԻՆ ԼԻՈՆ

«Հազար փոքրիկ դեսպաններ» ծրագրի շրջանակում այսօր 117 դպրոցական մեկնեց Լիոն: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով, ևս 110 դպրոցական մարտի 9-ին մեկնել է Փարիզ: Նախագահի օգնականը նաև նշեց, որ մարտին ևս երեք մեծ խումբ կմեկնի Ֆրանսիայի տարբեր քաղաքներ:

Երեխաները Ֆրանսիայում կմնան մեկ շաբաթ: Այդ ընթացքում նրանք կապրեն քաղաքային իշխանությունների կողմից ընտրված ֆրանսիական ընտանիքներում: «Փոքրիկ դեսպանները» 12-14 տարեկան աշակերտներ են` ընտրված այն դպրոցներից, որտեղ անցնում են ֆրանսերեն:

Նշենք, որ «Հազար փոքրիկ դեսպաններ» ծրագիրն ընդգրկված է Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների շարքում: Այն մեկնարկել է անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին, երբ նշվում էր Հայաստանի անկախության հռչակման 15- ամյակը: Տարվա փակումը կլինի այս տարվա հուլիսի 14-ին` Բաստիլի գրավման օրը:
Placeholder
117 ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ ՄԵԿՆԵՑԻՆ ԼԻՈՆ