ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՊԱՀՊԱՆԵԼ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ, ՈՒՍՏԻ ՈՐՈՇԵԼ Է ՄԻ ՔԱՆԻՍԸ ՕՏԱՐԵԼ
Մշակույթ
15:07 15/03/2007

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՊԱՀՊԱՆԵԼ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ, ՈՒՍՏԻ ՈՐՈՇԵԼ Է ՄԻ ՔԱՆԻՍԸ ՕՏԱՐԵԼ

Մեր օլիգարխները ցանկության դեպքում կարող են նույնիսկ եկեղեցիներ սեփականաշնորհել, քանի որ զգալի թվով եկեղեցիներ օտարման ենթակա են: Այսօր կառավարությունը հաստատել է օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկը: 24 132 անշարժ հուշարձաններից օտարման ենթակա չէ 18 935-ը:

Դրանց թվում մեծ թիվ են կազմում եկեղեցիները, հնագիտական վայրերը և այլ հուշարձաններ: Գործադիրի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում մշակույթի և երիտասարդության նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այն եկեղեցիները, որոնք բարվոք վիճակում են կամ վերանորոգումից հետո կարող են ծառայել իրենց նպատակին, ապա օտարման ենթակա են:

Նշենք, որ որևէ իրավական ակտով չի հստակեցվում, թե ի՞նչ պայմաններով և ո՞ւմ կարելի է օտարել այդ հուշարձանները: Հ. Պողոսյանի խոսքով, բոլոր այդ հարցերը կկարգավորվեն պայմանագրով: Նա միայն նշեց, որ հուշարձանների օտարումից հետո պարտադիր պայման է, որ դրանք օգտագործվեն ըստ իրենց նպատակի, միաժամանակ խոստանալով, թե աղանդավորական շարժման ներկայացուցիչներին չեն օտարվի:

Նախարարի կարծիքով, հաստատված ցանկը դեռ վերջնական չէ, հնարավոր են հավելումներ: Բացատրելով նման որոշման պատճառը, Հ. Պողոսյանն ասաց, որ պետությունն ի վիճակի չէ ապահովել այդքան մեծ թվով հուշարձանների պահպանությունը:
Placeholder
ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՊԱՀՊԱՆԵԼ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ, ՈՒՍՏԻ ՈՐՈՇԵԼ Է ՄԻ ՔԱՆԻՍԸ ՕՏԱՐԵԼ