ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է
Մշակույթ
17:00 17/03/2007

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է

Աշխահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հաղորդում է «Արմինֆոն», վկայակոչելով ֆրանսիական «Le Parisien» թերթը, 82-ամյա երգչի առողջական վիճակի և հիվանդության մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Ազնավուրի ընտանիքը ևս դեռևս որևէ հայտարարություամբ հանդես չի եկել: Նշենք, որ ապրիլին երգիչը մեծ համերգային շրջագայություն է նախատեսել, ի դեպ, առաջին համերգը սպասվում է Մոսկվայում` ապրիլի 20-ին: Ապա երգիչը պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ, իսկ հյուրախաղերը կեզրափակվեն աշնանը` Փարիզում կայանալիք համերգով:
Placeholder
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է