Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հայաստանը պաշտոնապես կմասնակցի Աղթամարի եկեղեցու բացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, եկեղեցու բացմանը կմասնակցի ոչ թե մշակույթի նախարարը, այլ` նրա տեղակալը: «Պատվիրակությունը հավանաբար կգլխավորի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը»,- տեղեկացրեց նա:
Հիշեցնենք, որ Վանա Լճի Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որը վերականգնվել է Թուրքիայի կառավարության տրամադրած միջոցներով, պաշտոնապես բացվելու է մարտի 29-ին: Առիթն օգտագործելով, Վարդան Օսկանյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայկական պատվիրակությունը միջոցառմանը մասնակցելու համար դժվարությունների առաջ է կանգնած:
«Թվում է Թուրքիան բարի կամք է դրսևորել եկեղեցին վերանորոգելով, Հայաստանից պատվիրակություն հրավիրելով, սակայն հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով մեր պատվիրակությունը չի կարող մեքենայով գնալ: Նրանք ստիպված են թռչել Ստամբուլ, այնտեղից էլ` Վան, կամ էլ գնալ Վրաստանի տարածքով, որը տևում է 16 ժամ»,- ընդգծեց Վարդան Օսկանյանը:

Placeholder