WINDOWS XP-Ն «ՀԱՅԱՑԱՎ», ՀԵՐԹԸ MS OFFICE-ԻՆՆ Է
Տնտեսություն
12:52 22/03/2007

WINDOWS XP-Ն «ՀԱՅԱՑԱՎ», ՀԵՐԹԸ MS OFFICE-ԻՆՆ Է

Արդեն ավարտվել են Microsoft Windows XP համակարգի տեղայնացման /հայացման/ աշխատանքները: Դրանցով զբաղվել են «Բի Լայն» ընկերությունը, Մայկրոսոֆտ ընկերության Հայաստանյան ներկայացուցչությունը և վարչապետին կից Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը:

Նշենք, որ Microsoft Windows XP գործարար համակարգի տեղայնացման աշխատանքները մեկնարկել են 2005 թվականին, դրանց աջակցել են Լեզվի պետական տեսչությունը, ինչպես նաև 108 անհատներ: Ներկայումս «Բի Լայն» ընկերությունը իրականացնում է Windows Vista գործարար համակարգի և MS Office 2007-ի տեղայնացման աշխատանքները, ինչը ծրագրավորված է ավարտին հասցնել մինչև 2008 թվականը:
Placeholder
WINDOWS XP-Ն «ՀԱՅԱՑԱՎ», ՀԵՐԹԸ MS OFFICE-ԻՆՆ Է