Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այս փաստաթուղթը բացառիկ նշանակություն ունի մեր մշակութային արժեքները պահպանելու համար»,- այսօր անդրադառնալով մարտի 15-ին կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկին, վստահեցրեց պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:
Նշենք, որ այսօր հանրապետության տարածքում կա 24152 հուշարձան, որոնցից կառավարությունը օտարման ոչ ենթակա է համարել 18935-ը: «Հուշարձանների մի ստվար մասը պետությունը վերցնում է իր պահպանության տակ և դրանով իսկ այդ հուշարձանները իրավաբանորեն պահպանված են և այլևս կամայականորեն չեն կարող սեփականաշնորհվել»,- նշեց Հ. Սիմոնյանը:
Նրա խոսքով, օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մեջ մտնում են բացօթյա կայանները, բնակատեղիները, դամբարանադաշտերը, բերդ-շեները, ամրոցները, պաշտամունքային կառույցները, որոնք հնարավոր չէ վերականգնել և օգտագործել իրենց նախնական տեսքով:

Placeholder