ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻՆ
Մշակույթ
15:03 24/03/2007

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻՆ

Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում բացվեց 14-ամյա Լիլիթ Խալաթյանի անհատական ցուցահանդեսը: Այն օրհնեց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Սա Լիլիթի առաջին անհատական ցուցահանդեսն էր: Այն նվիրված է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին:

Հիշեցնենք, որ ոց Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: Այն անփոփոխ նշվում է ապրիլի 7-ին: Այս տարի տոնը համընկել է Ավագ շաբաթվա հետ: Այսինքն, այդ օրը կվերջանա պահքն, ու մարդիկ կտոնեն Սուբ Զատիկը:

Իսկ ցուցահանդեսի հեղինակ Լիլիթը սովորում է Ն. Աղբալյանի անվան դպրոցում: Հաճախում է նկարչության խմբակ: Այսօրվա ցուցահանդեսում ներկայացված էին ամենատարբեր ոճի գործեր` գծանկար, որմնանկար, ծովանկար, մանրանկարչություն, տուշ, աբստրակտ, ավանգարդ: Աշխատանքներում գերակշռում է կանացի սկիզբը: Նկարների հեղինակը կնոջը նմանեցնում է բնության զարթոնքի, նաև չորս տարերքների հետ:

Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո փոխանորդը Ավետման տոնի առթիվ նախապես շնորհավորեց ներկա կանանց և մատուցեց նվերներ:




Placeholder
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻՆ