Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ապրիլի 17-24-ը Հայաստանում կցուցադրվի ամերիկահայ ռեժիսոր Կարլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմը: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության ծրագրերի ղեկավար Լիանա Սեդրակյանը, ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնից բացի կցուցադրվի նաև Գյումրիում: Իսկ մինչ հայաստանյան պրեմիերան, «Դիիմ Քոմյունիքեյշնզը» կկազմակերպի ռեժիսորի հանդիպումները ուսանողների և արվեստագետների, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ «Ճչացողները» ֆիլմի ստեղծմանը մասնակցել են “System of a down” ռոք խմբի անդամները: Ֆիլմը խմբի քարոզչության մասին է` ընդդեմ ցեղասպանության: Հիշեցնենք, որ «Ճչացողները» փաստագրական ֆիլմը ցուցադրվել է նաև ԱՄՆ Կոնգրեսում` կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությամբ, ով հայտնի է իր հանայամետ դիրքորոշմամբ: Ի դեպ, ամերիկյան կինոինստիտուտում անցկացված փառատոնում «Ճչացողները» ֆիլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Placeholder