Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքագետ Հակոբ ՉԱՔՐՅԱՆԸ մինչև վերանորոգումն այցելել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի և տեսել, որ այն «դուռ չուներ, խորանը ջարդուփշուր էր արված, ով ասես մտնում ոսկի էր ման գալիս: Պատերին շուրջբոլորը քանդակներ էին հին և նոր կտակարաններից: Այդ քանդակների վրա փամփուշտի հետքեր կային: Հիմա գոնե թանգարան դառնալով կփրկվի հետագա ավերումից»- այսօրվա ասուլիսում իր տեսածը փոխանցեց Հակոբ Չաքրյանը:
Ուստի նրա կարծիքով, պետք չէ բացասական գնահատականներ տալ եկեղեցու վերանորոգման փաստի վերաբերյալ:Նա ամենևին էլ զարմացած չէ և նրա համար միանգամայն սպասելի էր, որ Սուրբ Խաչը կվերաբացվի որպես թանգարան: Դա, սակայն, ընդունելի չէր հայ հոգևոր հայրերի համար: Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերը բարոյական չեն համարել ներկա գտնվել Սուրբ Խաչի` որպես թանգարան բացման արարողությանը, որովհետև այն նախկինում ծառայել է և որպես ախոռ, և որպես զինանոց, և որպես ապաստարան զինվորների համար:
«Չեմ կարծում, որ որևէ եկեղեցական կարող էր բերկրանք ապրել մասնակցելով այդ արարողությանը»,- ասաց ասուլիսին ներկա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանան: Մեր հոգևոր հայրերը թուրքական կողմին մերժել են` հիմնվելով բարոյական չգրված օրենքների վրա:
Թուրքագետ Չաքրյանը զարմացած է. «2005-ից եկեղեցու վերանորոգման աշխատանքներն սկսվել են: Այն ժամանակվանից ոչ մեկի մտքով չի անցել բարձրացնել խաչի հարցը: Հիմա երբ եկել է ժամանակը, նոր ուշացած կոչեր են հնչում եկեղեցու գլխին խաչ տեղադրելու մասին: Բա մինչև հիմա որտե՞ղ էինք»:
Իսկ Տեր Վահրամն էլ, ի պատասխան նկատեց, որ եկեղեցու վրա խաչը բարձրացնելու մասին ի սկզբանե խոսակցություններ եղել են, բայց, փաստորեն, անարդյունք: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացումը տեղի ունեցավ երեկ և այն վերաբացվեց առանց խաչի:

Placeholder