Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Շնորհակալ եմ մեր իշխանություններին, որ երգիծաբաներին իրենց գործով ու վարմունքով հումորի մեծ նյութ են տալիս»,-այսօրվա ասուլիսում ասաց երգիծաբան Արամայիս Սահակյանը: Նա պատմեց, որ մի անգամ իրեն խիստ զարմացրել է, որ «Ծիծաղի տուն» և «Խորհրդարանական ժամ» հաղորդումները նախատեսել են իրար հետևից եթեր հեռարձակել: «Ինչո՞ւ եք երկու երգիծական հաղորդում իրար հետևից դրել»,-հեռուստաընկերության ղեկավարությանը դիմել է Ա.Սահակյանը:
Քաղաքական գործիչներին նմանակող Սամվել Բաղդասարյանը չցանկանալով քննադատության ենթարկել նրանց, նշեց. «Մի տենդենց կա. ով իր մասնագիտությամբ չի կարողանում զբաղվել, մտնում է քաղաքականություն: Իսկ որոշ իրական քաղաքական գործիչներ հիմա խաղից հոգնել են ու դուրս եկել»:
Անդրադառնալով ներկայումս հեռուստաընկերությունները ողողած գռեհիկ հումորային հաղորդումներին, Ա. Սահակյանը կարծիք հայտնեց, թե դա համահարթեցման արդյունք է, որի նպատակը ժողովրդի ճաշակի վրա բացասաբար ազդելն է: Դերասան Հարություն Մովսիսյանի խոսքով, դա ժամանակավոր երևույթ է, և գալու է մի օր երբ բոլորը կհոգնեն ռաբիս երաժշտությունից ու գռեհկաբանությունից:

Placeholder