Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պեսախը թող լինի ըստ ադաթի և ուրախ: Այս երեկոյան Պեսախի (Զատիկ) առթիվ այսպես են իրար ողջունում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող բոլոր հրեաները: Մեր երկրում ապրող հրեաներն այժմ Երևանի հյուրանոցներից մեկում հավաքված նշում են իրենց տոնը ինչպես և ասված էր` ըստ ադաթի և ուրախ: Մինչ սեղան նստելը նրանք նախ երկար աղոթեցին: Միայն այս օրը հրեա կանայք և տղամարդիկ աղոթում են առանձին-առանձին:
Տոնին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում հրեաները խմորեղեն կամ խմորիչով պատրաստված հաց չեն ուտում, օղի չեն խմում, իսկ այսօր էլ նրանք իրենց զրկում են ջրից, դրա փոխարեն օգտագործելով միայն խաղողի հյութ:
Հրեական համյանքի ղեկավար Գերշ Բուրշտեյնը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ Պսեխի տոնին հրեաները ուտում են մացա: Այն պատրաստված է միայն ալյուրից ու ջրից: Մացան իր մեջ կարևոր խորհուրդ է պարունակում: «Իմաստը այն է, որ խմորիչով պատրաստված հացը պարունակում է շատ օդ, իսկ մացան պարունակում է միայն ալյուր: Իսկ ճշմարտությունը միայն մեկն է ու այս հացի պես խիտ: Երբ մենք սկսում ենք օդով լցնել մեր օրգանիզմը, ապա ճշմարտությունը դառնում է երկրորդական: Իսկ դա խանգարում է մեզ մոտենալ աստծուն»,-բացատրեց համայնքի ղեկավարը:
Տոնին սեղանի պարտադիր բաղադրիչներից մեկն էլ գինին է: «Նոյն էլ էր գինով օրհնում»,-բացատրում է Գ. Բուռշտեյնը, ավելացնելով, որ գինով օրհնում են ծիսակատարության իրենց սեղանները:
Տոնի խորհրդանիշներից են նաև սեղանին դրված խորոված միսը, ինչը հիշեցնում է Զատիկին զոհաբերվող կենդանիներ, խաշած և կճեպներից մաքրված ձուն խորհրդանշում է երկրային կյանքի սկիզբը:

Placeholder