ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ Է ԹՎԵՐՈՎ
Կրթություն, գիտություն
14:34 02/04/2007

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ Է ԹՎԵՐՈՎ

Այսօրվա ասուլիսում քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ ՎԱԹՅԱՆԸ բավականին ոգևորված լրագրողներին թվերով ներկայացրեց, թե 2006-ին ինչ են արել կրթության ոլորտում: Ըստ նրա, առաջադիմած աշակերտների թիվն աճել է 1 տոկոսով, 12 տոկոսով նվազեցվել են բացակայությունները: Այս տարի արդեն, ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, 32 տոկոսով ավելացել են տարբեր օլիմպիադաներին մասնակած աշակերտների թիվը: Բացի այդ, 2006-ին ամենատարբեր պաշտոնյաների կողմից պարգևատրվել է 80-ից ավել ուսուցիչ:

Պարգևատրվածներից բացի, կա՞ն ուսուցիչներ կամ տնօրեններ, ովքեր պատժվել են դիրքը չարաշահելու համար կամ հեռացվել աշխատանքից: Մեր այս հարցին Օնիկ Վաթյանը պատասխանեց. «Շուրջ 37 ուսուցիչներ տարբեր տեսակի տույժեր են ստացել դպրոցի տնօրենների կողմից: Իսկ երկու դպրոցի տնօրեն էլ ազատվել է աշխատանքից»: Տեղեկացանք նաև, որ դրանք եղել են թիվ 87 և 121 դպրոցների տնօրենները, որոնք քաղաքապետարանի կատարած ուսումնասիրությունների արդյունքում են ազատվել աշխատանքից:
Placeholder
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ Է ԹՎԵՐՈՎ