«ՇՈՒԿԱՅՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ԵՆ
Մշակույթ
15:13 03/04/2007

«ՇՈՒԿԱՅՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ԵՆ

Այս  օրերին շուկա է մտել «Ազդ» գործակալության արտադրության նոր` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին  ինտերակտիվ սկավառակը:  Տեղեկատուն պատմում է այս երկրների տեսարժան վայրերի մասին, ընդգրկում է պատմամշակութային և հոգևոր հուշարձանների 755 լուսանկար և 91 նկարագրություն: Օգտագործելով գործիքներից ինտերակտիվ քարտեզը կամ այբբենական կարգը` հեշտությամբ կարելի է գտնել Ձեզ հետաքրքրող հուշարձանը, եկեղեցին կամ քաղաքը:

«Այս սկավառակը հրաշալի նվեր է Հայաստան այցելողներին, ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հետ տանել հաճելի հուշեր»,-հավատացնում են «Ազդ» գործակալությունից:

Առավել «ակնառու» տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով http://www.photostock.am/cd_dvd.php կայքէջը:
Placeholder
«ՇՈՒԿԱՅՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ԵՆ