ԷԹՆԻԿ ԱՐՏԱԴՐԱՆՔ` ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԵՐԻՆ
ՏՀՏ-ն Հայաստանում
17:49 03/04/2007

ԷԹՆԻԿ ԱՐՏԱԴՐԱՆՔ` ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԵՐԻՆ

Սփյուռքում ապրող հայ երեխաներն այսուհետ կարող են մայրենի լեզվին ծանոթանալ «Սովորում ենք հայերեն» տարրական դասարանների համար նախատեսված ձեռնարկ-սկավառակի օգնությամբ: Ինչպես Panorama.am-ին հայտնեց կրթական ծրագրի հեղինակ Վահե Հակոբջանյանը, “Ethnicprod” աշխատանքային խումբը նպատակ ունի թեկուզ մասնակիորեն լուծելու հայագիտական առարկաների ուսուցման հարցը սփյուռքում, նկատի ունենալով, որ շատ հայկական համայնքներում չկան զարգացած հայկական կրթական կենտրոններ (դպրոցներ, կիրակնօրյա դպրոցներ, մշակութային-կրթական կենտրոններ, ակումբներ):

Մոտ 30 հոգուց կազմված աշխատանքային խմբում, ըստ Վ. Հակոբջանյանի, կան ծրագրավորողներ, լեզվաբաններ, պատմաբաններ, որոնց 5 տարիների աշխատանքի արդյունքում ստեղծվել են 5 սկավառակներ` «Հայկ նախապետից մինչև Արցախ»-1 և 2, «Հովհաննես Թումանյանի հեքիաթները», «Հայ Առաքելական եկեղեցու գանձերը», «Սովորում ենք հայերեն»: Վ. Հակոբջանյանի խոսքով, այդ սկավառակները “Ethnicprod”-ը դեսպանատների միջոցով անվճար ուղարկել է տարբեր երկրների հայկական համայնքներին:
Placeholder
ԷԹՆԻԿ ԱՐՏԱԴՐԱՆՔ` ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԵՐԻՆ