ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՆԴԱՂ Է ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՏՀՏ-ն Հայաստանում
20:43 04/04/2007

ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՆԴԱՂ Է ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ

Հայաստանը հայտնվեց 96 տեղում քանի որ Ինտերնետ կապը մինչ այժմ շատ թանկարժեք է և երկրի որոշ տարածքում` անհասանելի, ասում է Վարուժան Մասարաջյանը, Վիրաժ Լոջիք Քորփորեյշնի տնօրեն և գլխավոր կառավարիչը:

Ինտերնետ կապը դանդաղ է, հեռախոսակապով միացումը անվստահելի է, GPRS համակարգը տարածված չէ, ասաց նա. Բացի այդ, համակարգիչների բարձր գինը իրականում շատ մեծ խոչընդոտ է հանդիսանում ոլորտի արագ զարգացման համար` նույնիսկ Վիրաժ Լոջիք-ի ոչ բոլոր աշխատակիցներն են ի վիճակի գնել լավ համակարգիչ տան օգտագործման համար:

Չնայած դրան, Հայաստանը որոշ առավելություններ ունի, համեմատած այլ երկրների` երկիրն ունի հզոր ինտելեկտուալ ներուժ, մասնագետներ այստեղ շատ տաղանդավոր են, կարծում է Վարուժան Մասարաջյանը: Բացի այդ, աշխատանքի շուկան լավ զարգացած է Հայաստանում, քանզի մեծ քանակությամբ ՏՏ ընկերություններ ակտիվ աշխատում են երկրում, առաջացնելով ավելի ուժեղ մրցակցություն:

ՙ2006-2007թթ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը իր ցանցային պատրաստվածությամբ զբաղեցրեց 96րդ տեղը` 122 երկրներից:
Placeholder
ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՆԴԱՂ Է ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ