ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
Մշակույթ
17:45 04/04/2007

ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովին և Վարդան Օսկանյանին: Նախարարներին ուղեկցել են ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանև և երկու երկրների դեսպանները: Այս մասին տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Ողջունելով Ս. Լավրովի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, երկու պետությունների միջև զարգացող ու ամրապնդվող հարաբերություններին ու գործակցությանը տարբեր մակարդակներում:

«Վստահ ենք, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը պիտի շարունակի բարի արդյունքներ բերել մեր երկու ժողովուրդներին, և մենք, որպես Եկեղեցի, մեր սիրեցյալ հոգևոր եղբոր` Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Բ-ի հետ միասին պիտի փորձենք մեր նպաստը բերել այդ հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը»,- ասել է Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում Ռուսաստանի ունեցած կարևոր մասնակցության համար:
«Մենք արժևորում ենք մեր բարեկամությունը, գործընկերությունը և համագործակցությունը: Գնահատում ենք այն ուշադրությունը, որ Հայաստանում դարձվում է ռուս մշակույթին...»,- իր խոսքում նշել է Ս. Լավրովը: Հանդիպման ավարտին պրն. Լավրովի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Վեհարանի թանգարան:
Placeholder
ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ