46 ԹԵԿՆԱԾՈՒ, 3 ՀԱՂԹՈՂ
Քաղաքական
16:51 05/04/2007

46 ԹԵԿՆԱԾՈՒ, 3 ՀԱՂԹՈՂ

Այսօր Նորարար Փորձառական արվեստի կենտրոնում բացվեց ցուցահանդես, որում ներկայացված էին Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի «Կերպարվեստ և կինո» անվանակարգի եզրափակիչ փուլի մասնակիցների աշխատանքները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նախագահի երիտասարդական մրցանակը «Կերպարվեստ և կինո», «Գրականություն» անվանակարգերում շնորհվում է 2004-ից, իսկ «դասական երաժշտություն» անվանակարգում` 2005-ից:

«Կերպարվեստ և կինո» անվանակարգում (գեղանկարչություն, քանդակ, գրաֆիկա, գոբելեն, խեցեգործություն, ֆոտոարվեստ, կինո, դիզայն եւ այլն.) ամեն տարի շնորհվում է երեք մրցանակ` համանուն վկայագրի, շքանշանի եւ 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևի ձևով: Ընդ որում, այս տարի «Կերպարվեստ և կինո» անվանակարգում ներկայացել էր 46 մասնակից, եզրափակիչ փուլում մնացել են 28-ը, որոնցից 5 մասնակցում են իրենց կինոֆիլմերով, 2-ը` հագուստի հավաքածուներով, իսկ 21-ը` գեղանկարչական կտավներով և ֆոտոլուսանկարներով:

Հանձնաժողովի նիստն արդեն կայացել և ընտրությունը կատարվել է, սակայն հաղթողների անունները հայտնի կդառնան միայն ՀՀ նախագահի հաստատումից հետո:
Placeholder
46 ԹԵԿՆԱԾՈՒ, 3 ՀԱՂԹՈՂ