Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
14:34 06/04/2007
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԲԻԶՆԵՍԻ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ԿԱԶՄՈՒՄ Է 10%
Հայաստանում գիտության ֆինանսավորման մեջ բիզնեսի մասնաբաժինը կազմում է 10%, մինչդեռ Թուրքիայում այդ ցուցանիշը 45.4% է, իսկ Չինաստանում 60.1%: Այս տվյալներն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում հրապարակեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, Ակադեմիայի հիմնական խնդիրը պետք է դառնա տնտեսության մեջ գիտության ձեռքբերումների ներդրումը, ինչը հնարավորություն կտա մեծացնել մասնավոր բիզնեսի կողմից գիտության ֆինանսավորման ծավալները:
ԳԱԱ նախագահն ընդգծեց, որ Ակադեմիայի պետական ֆինանսավորումը տարեկան կազմում է 6 միլիոն դոլար: Մեր հարևան երկրներում` Ադրբեջանում և Վրաստանում, պետական ֆինանսավորման ծավալները գերազանցում են մեր ցուցանիշը համապատասխանաբար` 8 և 4 անգամ: Չնայած ֆինանսավորման աննախանձելի ծավալներին ֆիզիկայի բնագավառի հայ ակադեմիկոսներին հաջողվել է համաշխարհային գիտական ամսագրերում հրապարակել 258 հոդված:
Վրացի ակադեմիկները հրապարակել են 113, իսկ ադրբեջանցիները` 29 հոդված:
Ներկայացնելով 2003-2006 թթ. Գործունեության մասին հաշվետվությունը, Ռ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ վերջին չորս տարիների ընթացքում արտասահմանում տպագրվել է 57 գիրք և 3142 հոդված: Ընդհանուր առմամբ, այդ ժամանակահատվածում ԳԱԱ-ն ստացել է 66 դրամաշնորհ` 8 288 491 դոլար ընդհանուր ծավալով: Պայմանագրային հիմունքներով աշխատանքների ընդհանուր ծավալը կազմել է 3 մլն դոլար:
Ընդհանուր ժողովին մասնակցելու եկած Հայաստանի նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ առանձին հանդիպում կունենա ակադեմիկոսների հետ` նրանց խնդիրներին ավելի լավ ծանոթանալու համար: Նկատենք, որ Ընդհանուր ժողովին մասնակցում էին նաև Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը և կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը:

Placeholder