Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի հեռահաղորդակցության շուկան բավականին գայթակղիչ է արտասահմանյան ներդրողների համար: Օրերս նման կարծիք է հայտնել տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Ըստ «Առկա» գործակալության, Ա. Մանուկյանը նշել է, որ եթե հայկական շուկան անհետաքրքիր լիներ, ապա հազիվ թե «Վիմպելկոմ» ռուսական ընկերությունը 382 մլն եվրո վճարեր հունական ՕՏԵ ընկերությանը` «ԱրմենՏել»–ի բաժնետոմսերի 90 տոկոսը ձեռք բերելու համար:
Նախարարը հիշեցրել է, որ գործարքի պայմաններից մեկն էլ եղել է բջջային և ինտերնետ կապի ոլորտում մենաշնորհային դիրքից հրաժարվելը: Նախարարն ավելացրել է, որ բջջային կապի երրորդ օպերատորն իրավունք ունի հայաստանյան շուկա մտնել 2009 թվականին: Խոսելով «ԱրմենՏել»–ի` պետությանը պատկանող 10 տոկոս բաժնետոմսերի հետագա ճակատագրի մասին, Ա. Մանուկյանը նշել է, որ կառավարությունն արդեն որոշում է ընդունել այն վաճառել «Վիմպելկոմ»–ին: Բացի այդ, նա ընդգծել է, որ հեռահաղորդակցության շուկայի ազատականացումը շարունակվում է, և «ԱրմենՏել»–ի մենաշնորհային դիրքը քայլ առ քայլ վերանում է:
«Արդեն նախագիծ է մշակվել, ինչի համաձայն «ԱրմենՏել»–ը աստիճանաբար կզրկվի մենաշնորհային իրավունքից, բացառությամբ ֆիքսված կապի ոլորտից, և շուտով հեռահաղորդակցության ազատականացումը կավարտվի»,– ասել է Ա. Մանուկյանը: Նա նաև ընդգծել է, որ հայկական մի քանի ինտերնետ պրովայդերներ, այդ թվում Արմինկոն, Վեբը, Ֆիբերնեթը, ստեղծում են իրենց սեփական ցանցերը: «Ես վստահ եմ, որ Հայաստանի կապի ոլորտի զարգացումը կհասնի այնպիսի մակարդակի, որ երկիրը կկարողանա օգտվել ինտերնետից նաև առանց լարի»,– ասել է նախարարը:

Placeholder