Հայաստանի Հանրապետության նախագահի համաձայն` անհրաժեշտ է կիրառել նոր մոտեցումներ ՏՏ բնագավառի զարգացման շրջանակներում
ՏՀՏ-ն Հայաստանում
11:00 13/04/2007

Հայաստանի Հանրապետության նախագահի համաձայն` անհրաժեշտ է կիրառել նոր մոտեցումներ ՏՏ բնագավառի զարգացման շրջանակներում

Ինչպես հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղային ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ իր հանդիպման ժամանակ, անհրաժեշտ է կիրառել նոր մոտեցումներ ՏՏ բնագավառի զարգացման շրջանակներում:

Ինչպես հաղորդեցին ՙՆորություններ-Հայաստան՚ գործակալությանը հանրապետության նախագահի մամլո ծառայությունում, Քոչարյանը բավականին բարձր է գնահատում նման հանդիպումները տվյալ բնագավառի զարգացման հարցում:

Նախագահը նշել է, որ ներկա գտնվողների առաջարկությունները լավագույն աջակցությունը կլինեն ՏՏ բնագավառի կտրուկ զարգացման համար:

Քոչարյանը նշել է նաեւ, որ արդեն հաղթահարվել են կապի նախկին մենաշնորհային իրավիճակի հետ կապված դժվարությունները, ինչը եւս խթան կհանդիսանա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար:
Իրենց կողմից ՏՏ ընկերությունների ղեկավարների նշեցին, որ ՙչնայած ՏՏ տարեկան աճը կազմում է 20-30%, այնուհանդերձ տնտեսության կառուցվածքում, մասնավորապես արտահանման տեսակետից, ցուցանիշներն այնքան էլ մեծ չեն, ինչը չի համապատասխանում բնագավառի իրական պոտենցիալին՚:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաեւ ՏՏ բնագավառի բարձրակարգ մասնագետների ուսուցման, ինչպես նաեւ միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունների մասնակցության եւ Հայաստանում ցուցահանդեսներ կազմակերպելու հետ կապված հարցերը:

ՏՏ մասնագետները ներկայացրեցին նախագահին հստակ առաջարկներ, մասնավորապես կապված վարկային միջոցների գրավման եւ բարձրակարգ մասնագետների համար առանձին ուսուցողական կենտրոնի ստեղծման հետ, որտեղ կանցկացվեն վերապատրաստման կարճատեւ դասընթացներ:

Նախագահը հավաստիացրեց, որ պետությունը բավականին հետաքրքրված է հանդիպման ընթացքում քննարկված բոլոր խնդիրների լուծմամբ: /Նորություններ-Հայաստան/:
Placeholder
Հայաստանի Հանրապետության նախագահի համաձայն` անհրաժեշտ է կիրառել նոր մոտեցումներ ՏՏ բնագավառի զարգացման շրջանակներում