ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԹՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ 9-ՐԴՆ Է
Տնտեսություն
13:26 16/04/2007

ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԹՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ 9-ՐԴՆ Է

Հայաստանը ինտերնետ օգտագործողների թվով ետխորհրդային երկրներում զբաղեցնում է 9-րդ տեղը: Ինտերնետային վիճակագրություն ներկայացնող www.internetworldstats.com, կայքէջի տվյալներով, Հայաստանում ինտերնետից օգտվում է բնակչության 5.5 տոկոսը: Այդ ցուցանիշով Ադրբեջանը 8-րդն է, որտեղ ինտերնետից օգտվում է բնակչության 8 տոկոսը: Վրաստանը Հայաստանին զիջում է 2 հորիզոնականով` 4 տոկոս ցուցանիշով:

Աղբյուրի համաձայն, առաջատարի դիրքերը զբաղեցնում են Էստոնիան` 51.8, Լատվիան` 45.2 և Լիտվան` 35.9 տոկոս ցուցանիշերով: Լավագույն եռյակին հետևում են Բելառուսը` 35.1 տոկոս, Ռուսաստանը` 16.5 տոկոս, Մոլդովան` 14.8 տոկոս, Ուկրաինան` 11.5 տոկոս: Ինտերնետից ամենաքիչը օգտվում են Կենտրոնական Ասիայի երկրներում` Կիրգիզիայում այդ ցուցանիշը 5.2 տոկոս է, Ուզբեկստանում` 3.3, Ղազախստանում` 2.7, Թուրքմենիայում` 0.5 և Տաջիկստանում` 0.1 տոկոսը:
Placeholder
ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԹՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ 9-ՐԴՆ Է