«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ ՃՉԱՑՈՂՆԵՐ»
Մշակույթ
13:31 17/04/2007

«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ ՃՉԱՑՈՂՆԵՐ»

Այսօր տեղի կունենա «Screamers» («Ճչացողները») փաստագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ամերիկահայ Քարլա Կարապետյանի ֆիլմը նվիրված է ցեղասպանությանը և կրում է նրանց անունը, ում երբեք չեն կարող ստիպել լռել, ովքեր կշարունակեն աղաղակել անարդարության մասին: Ֆիլմում նկարահանվել են System of a Down ամերիկյան հեղինակավոր ռոք խմբի անդամները: Խումբն իր երգերով կոչ է անում ճանաչել Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից մինչև այժմ ժխտվող 1915թ. հայոց ցեղասպանությունը:

«Screamers»-ում տեսախցիկը հետևում է խմբի ծագումով հայ չորս անդամներին, երբ նրանք շրջագայում են` քարոզելով ցեղասպանության ճանաչումը: Նրանք փորձում են պարզել, թե ինչո՞ւ են ցեղասպանությունները շարունակվում նաև մեր օրերում: System of a Down խմբի անդամ Սերժ Թանգյանը ավարտում է ֆիլմը, ասելով. «Կարծում եմ, մենք բոլորս պետք է լինենք ճչացողներ»: Ֆիլմի ստեղծագործական խումբն ակնկալում է երկխոսություն` ցեղասպանությունը դատապարտելու և ամբողջ աշխարհում այդօրինակ անարդարությունները կանխելու վերաբերյալ:
Placeholder
«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ ՃՉԱՑՈՂՆԵՐ»