«ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՕՐԵՆՔՈՎ ԻՐԵՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻՑ»
Իրավունք
20:01 18/04/2007

«ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՕՐԵՆՔՈՎ ԻՐԵՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻՑ»

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր արտահայտել է իր պաշտոնական դիրքորոշումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի N 140-Ն որոշման վերաբերյալ: Հիշեցնենք, որ մարտի 30-ին կայացրած որոշման համաձայն, բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի ձեռք բերման համար անհրաժեշտ է գրավոր պայմանագրի առկայությունը, որին պետք է կցվի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Ինչպես տեղեկացանք մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ Հանձնաժողովը որոշման կայացման անհրաժեշտությունը պայմանավորելով հանրային շահի և ազգային անվտանգության շահերի պաշտպանությամբ, դուրս է եկել օրենքով իրեն վերապահված կարգավորիչ գործառույթից: «Եթե նման կարգ սահմանելը իրոք անհրաժեշտ է հանրային շահի և ազգային անվտանգության առումով, ապա խնդիրը պետք է լուծվի օրենքով, այլ ոչ թե Հանձնաժողովի որոշմամբ»,-նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Placeholder
«ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՕՐԵՆՔՈՎ ԻՐԵՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻՑ»