ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՈՒՐԱԽ Է. «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԶԻՋԵԼ Է ՄԵՆԱՇՆՈՐՀԸ
Քաղաքական
16:07 20/04/2007

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՈՒՐԱԽ Է. «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԶԻՋԵԼ Է ՄԵՆԱՇՆՈՐՀԸ

Այսօրվա ասուլիսում կրթության, գիտության նախարար Լևոն ՄԿՐՏՉՅԱՆԸ հայտարարեց, թե այժմ հանրապետության շուրջ 300 դպրոց ապահովված է ինտերնետային կապով: Սակայն դա ոչ թե պետական միջոցների շնորհիվ է, այլ` միջազգային կազմակերպությունների:

Ըստ նախարարի, լավ է, որ «ԱրմենՏել»-ը զիջել է իր մենաշնորհային դիրքը, և շուկայում կհայտնվեն ինտերնետ կապ մատակարարող այլ ընկերություններ: Այսօր նախարարը վստահեցրեց, թե այդ դեպքում հանրապետության գրեթե բոլոր դպրոցները կապահովվեն ինտերնետ կապով: «Հանրապետության բոլոր դպրոցներում ինտերնետ կապ ապահովելու համար պետբյուջեից հատկացված գումարներ կան»,- հավելեց նախարար Մկրտչյանը:
Placeholder
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՈՒՐԱԽ Է. «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԶԻՋԵԼ Է ՄԵՆԱՇՆՈՐՀԸ