Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ավարտվել է Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղի` 120 աշակերտների համար նախատեսված եռահարկ դպրոցի կառուցումը: Նույնպիսի շենքում նոր ուսումնական տարին կդիմավորեն նաև կոճողոտցի երեխաները: «Արցախի վերածնունդ» ծրագրի շրջանակներում դպրոցաշինական ծրագիր է իրականացվում Վերին Հոռաթաղ գուղում ևս:
Ինչպես ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած տեղեկատվության մեջ, «Արցախի վերածնունդ» ծրագիրը նոր որակ է հաղորդում Մարտակերտի կրթական համակարգին: Օրերս ավարտվել է նաև Հաթերքի մանկապարտեզի շինարարությունը: Ի դեպ, Մադաղիսի և Վերին Հոռաթաղի դպրոցների կառուցման գործին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը, իսկ Ֆրանսիայի տեղական մարմնի միջոցով կկահավորվի Կոճողոտի դպրոցը:

Placeholder