«Ղ-ՏԵԼԵԿՈՄԸ» ԱՐԴԵՆ ՎՃԱՐԵԼ Է 6 ՄԼՆ ԴՐԱՄԸ
Տնտեսություն
15:16 20/04/2007

«Ղ-ՏԵԼԵԿՈՄԸ» ԱՐԴԵՆ ՎՃԱՐԵԼ Է 6 ՄԼՆ ԴՐԱՄԸ

«Ղ-Տելեկոմը» թույլտվություն ստացավ 10 տարի ժամկետով օգտագործել 14784.5-15330.5 Հց և 22330.0-23530.5 ՄՀց ռադիոհաճախականությունները` ռադիոռելեային կապի գծերի կազմակերպում իրականացնելու նպատակով: Նման որոշում այսօր կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հանձնաժողովը հաստատեց նաև ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմանները:

«Ղ-Տելեկոմ»-ին հանձնարարվեց որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 աշխատանքային օրվա ընթացքում ՀԾԿՀ ներկայացնելթույլտվության տրամադրման վճարի 99 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը: Նշենք, որ գումարի ընդհանուր չափը 600 մլն դրամ է, որից 6 մլն դրամը ընկերությունն արդեն վճարել է պետբյուջե: Հիշեցնենք, որ Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմը» VivaCell ապրանքային նշանով շուկա է մտել 2005թ. հուլիսի 1-ից:
Placeholder
«Ղ-ՏԵԼԵԿՈՄԸ» ԱՐԴԵՆ ՎՃԱՐԵԼ Է 6 ՄԼՆ ԴՐԱՄԸ