Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վերջերս հայկական փաստավավերագրական կինոն ակնհայտորեն վերելք է ապրում: Ընդ որում սա պայմանավորված է մի շարք շնորհիվներով, որոնցից մեկը հայ հասարակության հետաքրքրվածության աճն է իր և իր տեղի ու դերի հետ կապված: Սա նշանակում է, որ գնահատվում և վերագնահատվում են շատ`այդ թվում ազգային արժեքներ: Մյուս պայմանը թերևս ստեղծվող ֆիլմերի հեղինակների ոչ ստանդարտ մոտեցումներն ու փաստերի հետաքրքիր ներկայացումն է. և’ վեր են հանվում պատմության փակ կամ չկարդացված էջերը, և’ դրանք ներկայացվում են նոր ու անսպասելի «աչքով»:
Թերևս այստեղ նշենք, որ հայկական վավերագրական կինոն միշտ էլ ունեցել է եղածը նորովի ցույց տալու շնորհքը...
«Ազդ» գործակալության «Կորուսյալ հայրենիքը» ֆիլմը այդպիսի այժմեական հայացք է պատմական արևմտյան Հայաստանին: Ֆիլմ, որ պատմում է յուրաքանչյուր հայիս համար հարազատ, բայց օտար պետության` Թուրքիայի սահմաններում կորսված մեր հայրենիքի ու նրա... նշխարների մասին:
Շատերիս ներսում նստած այն հույսն ու միտքը, որ հայոց եղեռնից հետո կորսված հայրենիքը դատարկ, բայց հայ է մնացել` ֆիլմի ընթացքում վեր է ածվում կորստի տագնապի: Հեղինակները ֆիլմն այնքան կենդանի են ստեղծել, որ նայելիս հանդիսատեսը անպայման տրվում է հակասական ու երկակի զգացմունքներին ու մտքերին:
Ֆիլմում ցուցադրված են պատմական ու երբեմնի Հայաստանի խոշորագույն քաղաքներից 12-ը, դրանց մշակութային, ճարտարապետական արժեքներն ու... ժառանգությունը: Ժառանգություն, որի հայկականը հետզհետե փոշիանում է, «թրքացվում», օտարանում, ստանում նոր` գուցե և ուրիշ դեմք...

Placeholder