«ՃՉԱՑՈՂՆԵՐ»-Ն ԱՅԺՄ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ Է ՉՈՐՍ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Քաղաքական
18:07 23/04/2007

«ՃՉԱՑՈՂՆԵՐ»-Ն ԱՅԺՄ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ Է ՉՈՐՍ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Այսօր նախարար Օսկանյանն ընդունեց ցեղասպանությանը նվիրված «Ճչացողները» փաստագրական ֆիլմի հեղինակ Քարլա Կարապետյանին: Ֆիլմը ստեղծվել է ճանաչված «System of A Down» խմբի հետ համատեղ:

Ինչպես տեղեկացանք նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, զրույցի ընթացքում Ք. Կարապետյանը հավաստել է, որ ֆիլմն այժմ ցուցադրվում է Երևանում, իսկ ԱՄՆ-ում առաջին ցուցադրմանը հետևած արձագանքները մեծ թափ են ստացել: Այժմ կինոնկարը ցուցադրվում է նաեւ Կանադայում, Ֆրանսիայում, Լիբանանում, մոտ ապագայում այն կդիտեն Ռուսաստանում և Արգենտինայում:

Նախարարը կարևոր համարեց այն, որ ֆիլմն անդրադառնում է ոչ միայն Հայոց, այլեւ այլ ցեղասպանությունների: Նման ոճրագործությունների կանխման տեսակյունից զրուցակիցներն ընդգծեցին տարբեր երկրներում ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքի կարևորությունը:
Placeholder
«ՃՉԱՑՈՂՆԵՐ»-Ն ԱՅԺՄ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ Է ՉՈՐՍ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ