Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսական կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի նոր ատոմակայանի հնարավոր կառուցման ֆինանսավորմանը: Այդ մասին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հետ ունեցած համատեղ ասուլիսում հայտարարեց Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: Նա նաև հայտնեց, որ Ռուսաստանն ունի ատոմակայանի մոդելի վերաբերյալ մի շարք ծրագրեր և պատրաստ է իր փորձը փոխանցել հայաստանցի գործընկերներին: Ս. Կիրիենկոյի խոսքով, Ռուսաստանը պատրաստ է մասնակցել ատոմակայանի ոչ միայն շինարարական աշխատանքներին, այլև կարող է տրամադրել նաև ֆինանսական միջոցներ: Ս. Կիրիենկոն նշեց, որ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ Հայաստանի օրենսդրությունը բավականին առաջադեմ է և չի սահմանփակում նոր ատոմակայանի կառուցման գործում ներդրումային մասնակցությունը: Նա նաև նշեց, որ Ռուսաստանը միջուկային վառելիքի երաշխավորված մատակարարում է ապահովում ատոմակայանին: «Մենք պատրաստ ենք առաջարկել կառավարման և ռեսուրսների հուսալիության հետ կապված մեր փորձը»,-նշեց Ս. Կիրիենկոն:
Նշենք, որ այսօր Երևանում կնքվեց Ռոսատոմի և էներգետիկայի նախարարության միջև կնքվեց արձանագրություն, որի շրջանակներում արդեն ստեղծվել են Հայաստանի էներգոհամակարգի և հայկական ԱԷԿ-ի զարգացման աշխատանքային խմբեր: «Այսպիսով մենք սկսում ենք ռազմավարական և համալիր համագործակցություն ատոմային էներգիայի զարգացման համար»,-ընդգծեց գործակալության ղեկավարը:

Placeholder