Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՙՏՏ-ն կերտում է ապագան՚ ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա Երեւանում 2007թ. ապրիլի 13-ին: Ինչպես հաղորդել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում ՏՏ ձեռնարկությունների զարգացմանը:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում տեղային կազմակերպություններին տեղեկանալ ՏՏ սեկտորի բնագավառի նոր մոտեցումների վերաբերյալ, ձեռք բերել միջազգային փորձ, ինչպես նաեւ բիզնես կապեր հաստատել արտասահմանյան գործընկերների հետ:
Ծրագրի նպատակն է աջակցել ՏՏ ընկերությունների զարգացմանը Հայաստանում: 6 արտասահմանյան մասնագետներ կհրավիրվեն Հայաստան տեղային ՏՏ ընկերությունների հետ աշխատելու նպատակով: Կազմակերպվելու են սեմինարներ, կլոր սեղաններ եւ ուսուցողական դասընթացներ: 6 հայ մասնագետներ կմեկնեն արտասահման` ուսուցողական դասընթացներ անցնելու նպատակով: Շնորհանդեսին մասնակցելու են ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ուսանողներ եւ մասնագետներ:
Ծրագիրը մշակվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, ՙAIESEC՚ ընկերության երեւանյան գրասենյակի կողմից` ՏՏ Զարգացմանն Աջակցության Խորհրդի համագործակցությամբ:
Երեւան, ապրիլի 12, /ԱՌԿԱ/:

Placeholder