Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մայիսի 3-ին Երևանում տեղի կունենա ՏՏ մրցունակության համաժողով: Այն նախաձեռնել են ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող մի շարք ընկերություններ: Այն ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը: Համաժողովի նպատակը ոլորտի ներկայացուցիչներին տեղի ունեցած վերջին զարգացումների և ոլորտի միտումների, ինչպես նաև հավատարմագրման և ներդրումների հետ կապված երկու խոշոր նախաձեռնությունների մասին տեղեկացնելն է:
Ինչպես տեղեկացանք գործակալության լրատվական ծառայությունից, համաժողովի ժամանակ ներկայացվելու են նյութեր մրցունակության և հավատարմագրման, ներդրումների և գործարար կապերի, ՏՏ ոլորտի խթանման, աշխատուժի, գիտահետազոտական աշխատանքների և հեռահաղորդակցության վերաբերյալ:
Ծրագրի ՏՏ քլաստերի համակարգող Գարեգին Չուգասզյանի խոսքով` «Կազմակերպիչները հուսով են, որ այս համաժողովը եզակի հնարավորություն կընձեռի ՏՏ ոլորտում աշխատող բոլոր ընկերություններին, կազմակերպություններին և անհատներին տեղեկանալ, թե ինչպես կարող է Հայաստանն ավելի մեծ հաջողությունների հասնել հետագայում` հիմնվելով իր ներկայիս ձեռքբերումների վրա: Նույնիսկ ավելին, մենք հույս ունենք, որ համաժողովի մասնակցիների մոտ նաև կառաջանա նախատեսվող մի շարք ծրագրերում ակտիվ ներգրավվելու ցանկություն»:Մասնակցությունը համաժողովին անվճար է:

Placeholder