Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՏՀՏ-ն Հայաստանում
15:07 28/04/2007
Ավելի շատ` ավելի էժանով. նոր մատակարարը խոստանում է ավելի արագ, ավելի էժան ու ծավալուն հեռահաղորդակցման ցանցային ծառայություն
Մոտ ապագայում Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում որակական ու գնային դրական տեղաշարժեր են սպասվում, եթե իրականանան «Armenian Datacom Company» («ADC») ընկերության ակնկալիքները:
Ապրիլի 27-ին հայկական հեռահաղորդակցության շուկայում գործող «ԱրմենՏել» և «Ֆայբերնետ» ընկերություններին միացավ «ADC» ընկերությունը:
«Մեզ համար մեծ պատիվ և ուրախություն է պաշտոնապես հայտարարելու «ADC» ընկերության մուտքը Հայաստանի հեռահաղորդակցության շուկա»,- ասաց հայ-նորվեգական փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Հերալդ Գրիթենը Կառավարության ընդունելությունների տանը կայացած պաշտոնական արարողության ժամանակ:
Երևանում ստեղծված նոր գերժամանակակից ցանցի միջոցով «ADC» ընկերությունը հայաստանյան կազմակերպություններին խոստանում է ամենամատչելի ու արագ ցանցային լուծումներ, որոնք զարգացման նոր ուղու վրա կդնեն նրանց բիզնեսը:
Ինչպես մասնավոր ընկերությունները, այնպես էլ պետական հաստատությունները տվյալների հաղորդման մի շարք հնարավորություններ կստանան, այդ թվում` երկու և ավելի գրասենյակներն իրար կապող կորպորատիվ ցանցեր ստեղծելու համար:
Ընկերությունն առաջինն է, որ Հայաստանում օպտիկամանրաթելային ցանց է ստեղծել: Ցանցը միացած է «ADC»-ի սեփական արբանյակին, ինչը նշանակում է, որ ընկերությունը չի օգտվելու «ԱրմենՏելի» արբանյակից, ինչպես ինտերնետ ծառայություններ մատուցող հայաստանյան մյուս ընկերությունները:
«ADC» ընկերության արբանյակը սնուցվում է եվրոպական մայրցամաքային տելեպորտից, որն ապահովում է ավելի մեծ արագություն ու հաղորդվող տվյալների ծավալ, քան ներկայումս կա Հայաստանում:
Գրիթենի հավաստմամբ` օպտիկամանրաթելային մալուխային ցանցի ստեղծման համար ներդրվել է 3,4 մլն դոլար:
Ընկերության նախագահ Խաժակ Կարայանը հավելեց, որ մոտ ապագայում կներդրվի ևս 1,5 մլն դոլար:
«Մեր ցանցը ինտերնետ հասանելիություն ու տվյալների փոխանցման ծառայություններ կմատուցի մրցակիցներից 25%-ով ցածր սակագներով»,- ասաց Կարայանը:
Ներկայումս «ADC»-ի առաջարկած գներն ավելի մատչելի են, քան ինտերնետային ծառայություններ մատուցող մյուս ընկերություններինը: Օրինակ` ընկերության առաջարկած «Ինտերնետ օֆիս 250» փաթեթը, որն արժե ամսական 100.000 դրամ (մոտ 277 դոլար, ներառյալ ավելացված արժեքի հարկը), ապահովում է 256 Կբ/վ ու 64 Կբ/վ արագություն, համապատասխանաբար, տվյալների ներհոսքի ու արտահոսքի համար (www.adc.am):
«ԱրմենՏել» ընկերությունը ինտերնետ պրովայդերներին 64 Կբ/վ արագություն ապահովող կապուղին առաջարկում է 358.800 դրամով (www.armentel.am):
Բացի այդ, բոլոր մյուս ընկերությունների ծառայությունները ենթադրում են տեղեկությունների ծավալի սահմանափակում, մինչդեռ «ADC»-ը նման սահմանափակում չունի:
Մատչելի են նաև միացման գները: «ADC»-ն միացման համար գանձում է 95.000 դրամ միանվագ գումար:
Սկզբնական շրջանում «ADC»-ն ինտերնետ կապ և այլ ծառայություններ կմատուցի միայն Երևանում, սակայն մտադիր է մոտ ապագայում ծավալվելու ամբողջ Հայաստանում:
Ողջունելով ընկերության մուտքը հայաստանյան շուկա` Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները դեռևս 2000 թվականին գերակա հայտարարելու քաղաքականությունն արդեն «տալիս է իր պտուղները»:
«Այս ընկերությունը կդառնա ոլորտի առաջատար ընկերություններից մեկը` ապահովելով ինտերնետ կապի բարձր որակ և ոլորտի զարգացում»,- հայտարարեց Ճշմարիտյանը:
2006 թվականին ստեղծված հայ-նորվեգական «ADC» ընկերությունն առաջինն է, որ նոր օրենքներին ու կարգավորման ընթացակարգերին համապատասխան հանրային հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման արտոնագիր է ստացել:
/Արմենիանաու /

Placeholder