Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանյան պատվիրակությունն այսօր Ստամբուլում կմասնակցի Եվրախորհրդի անդամ երկրների կրթության նախարարների հավաքին: Ինչպես Panorama.am-ը տեղեկացավ կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղարից, Հայաստանը Թուրքիայում ներկայացնելու են կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մինասյանը և Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, ովքեր հանդես կգան ելույթով:
Իսկ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ավելի վաղ մեկնել էր Դուշանբե, ուստի չի մասնակցի Ստամբուլի հավաքին: Նշենք, որ Դուշանբեում մայիսի 3-5-ը անցկացվում է ԱՊՀ երկրների կրթության նախարարների 12-րդ համաժողովը և ԱՊՀ երկրների` կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 19-րդ նիստը:

Placeholder