Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքական
14:32 08/05/2007
«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ ՀԱՆԳԻՍՏ է, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ԲՈԼՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ»
Ներկայացնում ենք «Հանրապետական» կուսակցության խորհրդի անդամ, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ մեր հարցազրույցը.
-Պրն Հարությունյան ինչպե՞ս եք գնահատում նախընտրական իրադրությունը Հայաստանում և ին՞չ սպասելիքներ ունեք ընտրություններից
-Նախընտրական իրավիճակը Հանրապետությունում շատ հանգիստ է, անհամեմատ հանգիստ, քան նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, քաղաքական պայքարը շատ ավելի կիրթ ձևերով է ընթանում քան երբևէ: Իսկ ինչ վերաբերում է սպասելիքներին` յուրաքանչյուր կուսակցություն մեծ սպասելիքներ ունի ընտրություններից և իր ներքին հաշվարկները: Մեր հաշվարկները հավակնոտ են և հուսով են, որ դրանք արդարացված են:
-Շեշտեցիք, որ իրավիճակն անհամենատ հանգիստ, բայց մամուլում հրապարակումներ կան, տարբեր քաղաքական գործիչներ, ընտրապայքարի մասնակիցներ նշում են, որ հանրապետությունում վախի մթնոլորտ կա, Դուք նկատել եք՞
-Բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի մարզերում, այսօր ու վաղն էլ դեռ շարունակվելու է, բայց անկեղծ ասած, ես չեմ տեսել որևէ վախի մթնոլորտ, նաև չեմ տեսնում դրա հիմքը:
-Մարդկանց սպառնում են, որ Հանրապետական կուսակցության հանդիպումներին չմասնակցելու պարագայում, ասենք` կզրկվեն աշխատանքից
- Դա վախ չէ, վախն այն է, երբ մարդը վախենում է գաղտնի քվեարկությունից: Ին՞չ է արել Հանրապետական կուսակցությունը. բոլոր ելույթներում բազմիցս նշել ենք, որ ընտրողը ազատ է և որևէ ձևով վերահսկել ընտրողի ձայնը հնարավոր չէ: Մենք խոսում ենք երկու բանի մասին, մեկը` հնարավոր է արդյոք՞ քաղաքական հայացքներն ազատորեն արտահայտել, թե դրանք սահմանափակված են: Կարծում եմ բոլոր կուսակցություններն ազատորեն արտահայտում են իրենց դիրքորոշումները, այդ թվում նաև ծայրահեղական: Երկրորդը` դա բուն ընտրությունների օրն է, այդ օրվա համար բավականին մեծ աշխատանք է արել Հանրապետական կուսակցությունը: Սեմինարներ ու խորհրդակցություններ են անցկացվել, վստահված անձանց համար պատրաստել ենք հուշագիր, որպեսզի նրանք իմանան, թե որոնք են ընտրական գործընթացների թույլ հատվածները և ինչի վրա ուշադրություն դարձնեն և այլն:
-Պրն Հարությունյան հետընտրական լարվածություն սպասում եք՞, գունավոր հեղափոխության փորձ
-Գայթակղություն միշտ էլ կարող է լինել, բայց դա դառնում է շատ ավելի լուրջ գործընթաց, երբ ունենում է օբյեկտիվ հենք` դա կարող է լինել անվստահելի ընտրություններ, երբ մարդկանց մոտ կասկած է առաջանում, որ ընտրություններն անցել են ոչ թափանցիկ: Ինձ թվում է այս անգամ, ընտրություններ ոչ միայն լինելու են արդար, այլ արվելու է ամեն ինչ, որ հասարակությունը ևս համոզվի, որ ընտրությունների ժամանակ որևէ գաղտնի մեխանիզմներ չեն գործադրվել, այս դեպքում իրավիճակի ապակայունացման որևէ լուրջ վտանգ չի լինի:
-Հանրապետական կուսակցությունն իր քարոզարշավը ին՞չ սկզբունքով է մշակել, այն ավելի շատ մեկ մարդու քարոզարշավ է հիշեցնում
-Ես չէի համաձայնվի, որ դա մեկ մարդու քարոզարշավ է, այլ խնդիր է, որ հեռուստատեսությամբ դուք տեսնում եք մեկ մարդու քարոզարշավ: Իրականում քարոզարշավը շատ ավելի լայնածավալ է և մասնակցում են բազում այլ անձինք, այդ թվում և ես: Այս պահի դրությամբ ունեցել եմ հանդիպումներ յոթ մարզերում, այսօր ևս նախատեսված է, իսկ չլուսաբանելը բնական է, մի բան է հանրությանը ներկայացնել կուսակցության առաջին դեմքի խոսքը, մել այլ` մյուս անդամների:
-Ինչքանո՞վ է հավանական, որ ընտրություններից հետո ՀՀ արտաքին քաղաքական կուրսը փոփոխություններ կկրի
-Տեսականորեն կարող է, բայց քանի որ մեր հաշվարկներն ունեն ճշգրտության բավականին մեծ աստիճան և մենք ենթադրում ենք, թե որ կուսակցություններ են զբաղեցնելու առաջին մի քանի տեղերը, ապա կարծում եմ, որ էական փոփոխություններ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կրի: Ավելին, պետք է նշեմ, որ արտաքին քաղաքականության հիմնական դերակատարը Հանրապետության նախագահն է, ուրեմն այդ ոլորտում լուրջ փոփոխություններ, եթե ակնկալ ենք, դա կլինի նախագահական ընտրություններից հետո:
-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է լինելու քաղաքական դասավորությունը ապագա խորհրդարանում
-Ես կարծում եմ առավել շատ ձայներ կհավաքեն «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», ՄԱԿ, ՀՅԴ կուսակցությունները: Ամենայն հավանականությամբ ընդդիմադիր ուժերից խորհրդարանում կլինեն «Օրինաց երկիր», «Ժառանգություն» և ԱՄ –ն:
-Պրն նախարար, իսկ ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր քաղաքական ապագան խորհրդարանական ընտրություններից հետո: Ի դեպ, արդեն խոսակցություններ կան, որ Ձեզ խոստացել են ԱԺ նախագահի պաշտոնը
-Նման քննարկումներ նախապես չեն իրականացվում. դա ես կարծում եմ ճիշտ չէ:
-Այսինքն կուսակցությունը չունի իր, այսպես կոչված, ստվերային կառավարությունը, խորհրդարանում իր դիրքը:
- Որոշ մոտեցումներ անշուշտ կան, սակայն դրանք հստակեցված չեն: Ապագայում կարծում եմ կուսակցությունները ընտրություններին մասնակցելիս պետք է նաև ներկայացնեն, թե ինչպիսի կառավարություն են ձևավորելու, ովքեր են լինելու դրա անդամները: Ինչ վերաբերում է պաշտոններին, դա զուտ քաղաքական համաձայնությունների հարց է լինելու, այսօր դեռ վաղ է այդ մասին խոսելը:
-Ըստ Ձեզ, ԱԺ-ում մեծ տեղեր զբաղեցնելու հավակնություներ ունեցող կուսակցությունները համագործակցելու հնարավորություն կունենան՞, քանի որ քարոզարշավի ընթացքում տեսակետների բախում կա: «Բարգավաճ Հայաստան»-ը, օրինակ, խոստանում է բարձրացնել աշխատավարձերը, իսկ Սերժ Սարգսյանն ասում է, որ դրանք իրատեսական չեն
-Ցանկացած կուսակցություն, որը կազմելու է մեծամասնություն, որը մասնակցելու է կառավարության ձևավորմանը` անխուսափելիորեն ունենալու է ավելի ողջամիտ մոտեցում խորհրդարանում, քան նախընտրական շրջանում:
-Ապագա կառավարությունը կոալիցիոն է լինելու, թե` ոչ
-Իհարկե դա ցույց կտա ընտրությունների արդյունքները, բայց կարծում եմ կլինի կոալիցիոն կառավարություն:
-Ձեր հանդիպումների ժամանակ հասարակության մետ վստահության պակաս նկատե՞լ եք
-Եթե անվստահություն չլիներ, դա նշանակում է, որ անակեղծ չէր լինի հասարակությունը, մենք ունենք բազում չլուծված խնդիրներ: Յուրաքանչյուր կուսակցության ուժը կայանում է նրանում, որ այն պատրաստ է տեսնելու չլուծված խնդիրները, պատրաստ է ընդունելու կատարած սխալները և ունի իր մեջ կարողություն հաղթահարելու այդ ամենը:

Placeholder