ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԱԲԻՍԸ ՄՏԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մշակույթ
18:09 09/05/2007

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԱԲԻՍԸ ՄՏԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է օրերս ցուցադրված «Մի վախեցիր» ֆիլմի մասին, որը, նրա կարծիքով, «ուղղակի ծաղրանք էր ղարաբաղյան ազատագրական շարժման նկատմամբ»:
«Էդ գռեհկաբանությունը, էդ ռաբիսը, որ հեռուստատեսությամբ մատուցվում է մեզ հաղթանակի օրերին, նվաստացնում է և' շարժումը, և' մեր զոհերին: Սրանով իշխանությունները ուզում են ցույց տալ, որ ազատագրական շարժում չի եղել, չի եղել միասնական, մի մարմին դարձած ազգ, որն առաջնորդվել է գաղափարներով: Նվաստացվում ու ցեխին է հավասարեցվում այն ամենը, ինչ կապված է մեր ժողովրդի 90-ականների գաղափարական, մարդասիրական, ազատագրական շարժման հետ»,- նշեց նա:
Ա. Մանուկյանի խոսքով, «քաղաքական ռաբիսը մտել է հեռուստատեսություն, ֆիլմարտադրություն, երաժշտություն և այդ պայմաններում սովորական քայլ է Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալությունը: Սովորական է նաև այն քաղաքական ֆարսը, երբ Հայաստանի ամբողջ բնակչությունը Գագիկ Ծառուկյանի համար փող է հավաքում: Երբ հարկ չմուծելու, թոշակն ու աշխատավարձը քիչ լինելու հաշվին, յուրաքանչյուրս օգնում ենք, որ Ծառուկյանը մի քիչ ավելի շատ փող ունենա, որ այդ փողերով բարեգործություն անի»:
Placeholder
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԱԲԻՍԸ ՄՏԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ