ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԱՌԱՆՁԻՆ ՏԱՂԱՎԱՐՈՎ
Մշակույթ
19:07 10/05/2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԱՌԱՆՁԻՆ ՏԱՂԱՎԱՐՈՎ

Մայիսի 2-12-ը Թեհրանում անցկացվող Գրքի միջազգային 20-րդ ցուցահանդեսին, առաջին անգամ իր մասնակցությունն է բերել նաև Հայաստանի դեսպանությունը` առանձին տաղավարով: Ցուցահանդեսը բաղկացած է տեղական և օտարերկրյա գրականության հիմնական երկու տարբեր բաժիններից: Օտարերկրյա գրականության սրահում ՀՀ տաղավարից բացի, առանձին տաղավարներով մասնակցում են նաև ԻԻՀ-ում ՄԱԿ-ի, Վենեսուելայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Թունիսի, Օմանի, Սիրիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի ներկայացուցչությունները, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ադրբեջանի հրատարակչական հաստատությունները, Թուրքիայի զբոսաշրջության և Տաջիկստանի մշակույթի նախարարությունները:

Ինչպես տեղեկացանք ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Հայաստանի տաղավարում ներկայացված են եկեղեցական, պատմական, Հայոց ցեղասպանության, մշակույթի, աշխարհագրության, զբոսաշրջության, բիզնեսի, մանկական և գեղարվեստական գրականության հատընտիր նմուշներ, ինչպես նաև ցուցադրվում է Հայաստանի տեսարժան վայրերի վերաբերյալ տեսանյութ, որոնք արժանացել են բազմաթիվ այցելուների մեծ ուշադրության:

Հայաստանն առանձին բաժնով ներկայացված է նաև Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի հետազոտությունների իրանական IRAS հաստատության տաղավարում:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԱՌԱՆՁԻՆ ՏԱՂԱՎԱՐՈՎ