Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հաջորդ տարի «Եվրոտեսիլ» մրցույթը կանցկացվի Սերբիայում: Իսկ դա նշանակում է, որ մրցույթի երեկ տեղի ունեցած եզրափակիչ փուլում հաղթանակ է տարել Սերբիայի ներկայացուցիչ Մարիա Շերիֆովիչը: Նա ստացել է 268 միավոր: Նշենք, որ այս երգչուհուն 12-ից ավելի ձայներ է տվել նաև Հայաստանը:
Երկրոդ տեղում 235 միավորով հայտնի Վերկա Սերդյուչկան է, ով մրցույթում ներկայացնում էր Ուկրաինան: Երրորդ տեղում Ռուսաստանը ներկայացնող «Սերեբրո» խումբն է, որը հավաքել է 207 միավոր:
Հաջորդ տարի Հայաստանը ներկայացնող երգիչը կամ երգչուհին միանգամից կմասնակցի մրցույթի եզրափակիչ փուլին: Իսկ դա նշանակում է, որ այս մրցույթում մեր երկիրը ներկայացնող Հայկոն ընդգրկվել է լավագույն տասնյակում: Նա 138 միավորով ութերորդ տեղում է: Նշենք, որ այս տարի էլ Թուրքիան մեր մասնակցին բավականին բարձր միավոր էր տվել` 12 միավոր: Անդրեն, որի շնորհիվ Հայկոն միանգամից անցավ մրցույթի եզրափակիչ փուլ, անցյալ տարի կրկին ութերորդ տեղում էր:
Հիշեցնենք, որ սա «Եվրոտեսիլ»-ի 52-րդ մրցույթն էր, որին մասնակցում էր 24 երկիր:
(photo- www.armtv.com)

Placeholder