ԻՆՏԵՐՆԵՏՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՀԵՌԱԽՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ
Տնտեսություն
13:53 16/05/2007

ԻՆՏԵՐՆԵՏՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՀԵՌԱԽՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ

«ԱրմենՏել» ընկերությունը սկսել է պայմանագրային համակարգի բաժանորդներին մատուցել նոր «GPRS-Փաթեթ» ծառայությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Հասմիկ Չութիլյանը: Այն իր մեջ ներառում է «GPRS-Internet» և «GPRS-WAP» ծառայությունները, որոնք պայմանագրայաին բաժանորդներին հնարավորություն կտան հեռախոսի միջոցով օգտվել ինտերնետ կապից:

Ծառայությունն ակտիվացնելու դեպքում ամսական վարձը կազմում է 360 դրամ, իսկ ուղարկված և ստացված տեղեկատվության ծավալի համար սահմանված է հավելյալ վճար: «GPRS-Internet» 1 մեգաբայթ ծավալն արժե 90 դրամ, իսկ տվյալների փոխանցումը «GPRS-WAP»-ի միջոցով 10 կիլոբայթ ծավալով` 30 դրամ: Մամուլի քարտուղարի խոսքով, GPRS-ից օգտվելու հնարավորություն շուտով կստանան նաև կանխավճարային ցանցի բաժանորդները:
Placeholder
ԻՆՏԵՐՆԵՏՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՀԵՌԱԽՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ